Ճամբար Դիլիջանում
Ամրագրեք Ձեր երեխայի յոթօրյա ճամբարային հանգիստը Լոռիում անցկացվող ԿԱՆՉ Ճամբար 2023-ին։
Պարգևե՛ք հեքիաթային օրեր ունենալու հնարավորություն։
Ճամբարային անմոռանալի ու արկածային օրերն անցկացվելու են Ստեփանավանի Դենդրոպարկից քիչ հեռու գտնվող Գարգառ գյուղի Geologist's House հյուրատանը։
Ո՞րն է ճամբարի նպատակը․
Երեխաներին ծանոթացնել իրենց երկրին, մտերմացնել արշավային կյանքին, սարերին, ձորերին, Հայաստանի պատմամշակութային կոթողներին և բնությանը: Ապահովել երեխաների անհոգ ու հիշարժան հանգիստն ու ամբարել հիշողություններ ամբողջ կյանքի համար։
Ի՞նչ գիտելիքներ և հմտություններ է տալու ճամբարը։
Ճամբարի ընթացքում կազմակերպվելու են ակտիվ և սպորտային, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր։ Մասնակիցները ճամբարի ընթացքում ձեռք կբերեն անհրաժեշտ և կիրառելի հմտություններ, նաև ինքնուրույնություն։
Ի՞նչ է ներառված ծրագրի մեջ։
Ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, քուեսթներ, ամենօրյա արշավներ, Էքսկուրսիաներ, ձիավարություն, ծառատունկ, դասախոսություններ, ազգագրական պարերի ուսուցում, ամենօրյա խարույկահանդես։

